Տուգանվել են «Ավտոռադիո», «Եվրոպա պլյուս» և «Նոյյան տապանը» ընկերությունները

Բաժանորդագրվել

ԶԼՄ-ների նկատմամբ վարչական տույժ է նշանակվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթները խախտելու համար։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik․ Տուգանվել են «Ավտոռադիո», «Եվրոպա պլյուս» և «Նոյյան տապան» ընկերությունները։ Նման որոշում է կայացրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսօրվա նիստում։

Ըստ հաղորդագրության՝ երկու ռադիոընկերությունները չեն ապահովել հայերեն տեսալսողական հաղորդումների տոկոսային ժամաքանակը։ Ըստ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի՝ դրանք չեն կարող պակաս լինել ամսական ընդհանուր ժամաքանակի 55 տոկոսից: Որոշվել է ընկերություններին տուգանել 300 հազար դրամով։

Իսկ «Նոյյան տապանի» նկատմամբ էլ 100 հազար դրամի տուգանք է նշանակվել, քանի որ ըստ ՀՌՀ-ի՝ օգոստոսի 6-ին հեռարձակված «Ноян Тапан на Русском» գրառմամբ 2 հաղորդումների ժամանակ հայերեն տառադարձություն չի եղել, մինչդեռ դա օրենքի պահանջ է։

Leave a comment