Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Բրյուսել

Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Բրյուսել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 22-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Բրյուսել։ Այցի շրջանակում Պաշտպանը հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրեն Մարտիեն Սխոտսմանսի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության երաշխավորման ոլորտում առկա խնդիրները, արդյունավետ գործունեության կառուցակարգերի կատարելագործման հարցերը, ինչպես նաև երկու հաստատությունների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։

Ընդգծվել է, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության ու արդյունավետ գործունեության երաշխիքները պետք է առկա լինեն ինչպես օրենսդրական մակարդակում, այնպես էլ գործնականում, իսկ ՄԻՊ հաստատությունների անկախությանը սպառնացող ցանկացած օրենսդրություն և պրակտիկա պետք է բացառվի։

Կողմերը կարևորել են մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների միջև մասնագիտական կապերի ամրապնդումն ու լավագույն փորձի շարունակական փոխանակումը։

Leave a comment