Նախագիծ․ 6 ամսով կարգելվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանումը (PAN.am)

Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է ժամանակավոր արգելք կիրառել Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման նկատմամբ։

Սևանա լճում 2025-2026 թվականներին սիգի բնական վերարտադրությունը գնահատելու և ձվադրման փուլերի ժամկետները հստակեցնելու նպատակով 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի փետրվարի 6-ը գիտական որս է իրականացվել, հայտնում է Aysor.am-ը:

Աշխատանքներին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները։

Սիգի բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր տարի նոյեմբերի վերջից մինչև հաջորդ տարվա փետրվար իրականացվել է համալիր խստացված միջոցառումների ծրագիր։ Դրա նպատակն է սիգի որսի արգելքի ժամանակահատվածում բացառել ապօրինի որսը։

Նախագծով առաջարկվել է վեց ամիս ժամկետով արգելել Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0302 91 000 0, 0303 91, 1604 32 001 0 և 0511 91 901 9 ծածկագրերին դասվող՝ Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանումը։

Leave a comment