«Ալաշկերտի» հարձակվողը հրավիրվել է Կոնգոյի հավաքական

 «Ալաշկերտի» հարձակվող Դոմի Մասումուն հրավիրվել է Կոնգոյի Հանրապետության ազգային հավաքական՝ նախապատրաստվելու Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին։

Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստին իր երկրի ազգային հավաքականում։ 23-ամյա ֆուտբոլիստը Վահե Գևորգյանի գլխավորած «Ալաշկերտի» կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 8 խաղ ու խփել 6 գոլ։

Leave a comment