«Ռեալի» ֆուտբոլիստներն ամենաքիչն են վազում Լա Լիգայում

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկով, հաղորդում է Sofascore-ը:

Իսպանիայի առաջնության մեկնարկային 7 տուրերում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի ֆուտբոլիստները միջինը վազել են 83,46 կմ. դա վատագույն ցուցանիշն է 20 ակումբների մեջ: Առաջնության միջին ցուցանիշը 93,37 կմ է:

Համեմատության համար, առաջատար «Բարսելոնայի» ֆուտբոլիստները միջինը 104,64 կմ են վազում խաղի ժամանակ: Այդ ցուցանիշով առաջատարն «Էլչեն» է (105,61 կմ), լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Աթլետիկոն» (103,59 կմ):

Լա լիգայի 7-րդ տուրից հետո «Ռեալը» 15 միավորով չորրորդ տեղում է: 2-3-րդ տեղերը բաժանող «Աթլետիկոն» ու «Բետիսն» ունեն 16-ական միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորող «Բարսելոնան»՝ 21:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment