https://arm.sputniknews.ru/20260922/urtshacrel-hascrel-en-agheti-astitshani-lavrvovy-khvosel-e-arevmutqi-hvorinats-keghtsiqneri-masin-107147938.html
Ուռճացրել, հասցրել են աղետի աստիճանի․ Լավրովը խոսել է Արևմուտքի հորինած կեղծիքների մասին
Ուռճացրել, հասցրել են աղետի աստիճանի․ Լավրովը խոսել է Արևմուտքի հորինած կեղծիքների մասին
Sputnik Արմենիա
Սերգեյ Լավրովը «Ֆեյքերի մասին երկխոսություն» համաժողովի ժամանակ պատմել է Ռուսաստանի դեմ սանձազերծված տեղեկատվական պատերազմի մասին։ 22.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-22T14:11+0400
2026-09-22T14:11+0400
2026-09-22T14:29+0400
ռուսաստան
արևմուտք
սերգեյ լավրով
անօդաչու թռչող սարք (աթս)
բուչա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1c/106202298_0:12:900:518_1920x0_80_0_0_c4e4634baf669eb8a0cc6840c9142810.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Արևմուտքը փորձում է արագ-արագ կեղծիքներ հորինել Ռուսաստանի մասին և փակել այլընտրանքային գնահատականների հասանելիությունը, ինչպես դա եղավ Լայպցիգի օդանավակայանում ԱԹՍ–ների հետ կապված միջադեպի պարագայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։Նրա խոսքով՝ մի քանի օր անց նման լուրերը գնում են թերթերի վերջին էջեր և այլ ռեսուրսների ինչ-որ անհասկանալի անկյուններ։ Նախարարն օրինակ է բերել Լայպցիգում ԱԹՍ–ի հետ կապված սադրանքը։Լայպցիգի ոստիկանությունը օգոստոսի 5-ին հայտնել էր, որ քաղաքի օդանավակայանի աշխատակիցը բեռնափոխադրումների անվտանգության գոտում պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերել։ Գերմանիան պատասխանատվությունը գցեց Ռուսաստանի վրա՝ առանց որևէ կոնկրետ ապացույց ներկայացնելու։ Մոսկվան միջադեպն անվանեց հապճեպ սարքված սադրանք։«Իսկ այդ ընթացքում, ինչպես հիմա տեղի ունեցավ Գերմանիայում, կառչելով այդ կեղծիքից՝ արտաքսում են մեր դիվանագետներին, փակում են դիվանագիտական, հյուպատոսական ներկայացուցչությունները, մշակութային կենտրոնները»,-ընդգծել է Լավրովը։Նախարարի խոսքով՝ արևմտյան լրատվամիջոցներում նորաձև է դարձել ռուսական ԱԹՍ–ների թեման, որոնք իբր հայտնվում են Եվրոպայի երկրների այս ու այն անկյունում, գրոհում ինչ-որ օբյեկտներ։ Բայց, նրա խոսքով, ամեն անգամ պարզվում է, որ դա կամ անօդաչու չէ կամ ուկրաինական անօդաչու է, կամ էլ սարքավորումը դժվար է նույնականացնել որպես ռուսական․ «Մանրամասներն այլևս ոչ ոքի չեն հետաքրքրում»։Մոսկվան մինչ օրս պատասխան չի ստացել Լոնդոնից․ Լավրովը՝ «Սկրիպալների գործի» մասինՆույն համատեքստում Լավրովը հիշատակել է Բուչայի պատմությունը։ 2022 թվականին Մակրոնը Ռուսաստանին խնդրել էր որպես բանակցությունների բարի կամքի դրսևորում դուրս բերել զորքերը Կիևի արվարձաններից։ Երկու օր անց Բուչայի քաղաքապետը հայտարարեց, որ ուկրաինական կողմը լիովին վերադարձրել է քաղաքը, և նա ցույց էր տվել քաղաքի դատարկ կենտրոնական փողոցը։ Մեկ օր անց այնտեղ հայտնվեց BBC-ի նկարահանող խումբը, որը ցույց էր տալիս փողոցը, որտեղ տասնյակ դիակներ էին ընկած։ Զոհվածների անվանական ցուցակը մինչ օրս որևէ տեղ պաշտոնապես ներկայացված չէ։Լավրովը պատմել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից պաշտոնական պատասխան է ստացել Բուչայի սադրանքների վերաբերյալ իր նամակին՝ նշելով, որ քարտուղարության ղեկավարը այս դրվագի շուրջ շփումներում խճճվում է իր ասածների մեջ։Լավրովը նշել է` ՌԴ–ն արդեն հասկացել է, որ ՄԱԿ-ի քարտուղարության կառուցողական աջակցության վրա հույս դնել չարժե։Կիևի մերձակայքում գտնվող օբյեկտին հարվածելու պահին այնտեղ եղել են ԱԹՍ–ի մշակողներ. ՌԴ ՊՆ
արևմուտք
բուչա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1c/106202298_74:0:874:600_1920x0_80_0_0_29332c62f469c1372bf243ba32fea2a5.jpg.webp
ռուսաստան, արևմուտք, սերգեյ լավրով, անօդաչու թռչող սարք (աթս), բուչա
ռուսաստան, արևմուտք, սերգեյ լավրով, անօդաչու թռչող սարք (աթս), բուչա
Սերգեյ Լավրովը «Ֆեյքերի մասին երկխոսություն» համաժողովի ժամանակ պատմել է Ռուսաստանի դեմ սանձազերծված տեղեկատվական պատերազմի մասին։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Արևմուտքը փորձում է արագ-արագ կեղծիքներ հորինել Ռուսաստանի մասին և փակել այլընտրանքային գնահատականների հասանելիությունը, ինչպես դա եղավ Լայպցիգի օդանավակայանում ԱԹՍ–ների հետ կապված միջադեպի պարագայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք տեսնում ենք, որ բազմիցս հաստատվում է մեր այն գնահատականը, որ արևմտյան տեղեկատվական քաղաքականության ամբողջ իմաստը արագ-արագ ֆեյք սարքելն է, մեկ–երկու օրում այն համաշխարհային աղետի մակարդակի ուռճացնելը և կոնկրետ տվյալ պահին զարգացող դրվագի վերաբերյալ այլընտրանքային գնահատականների ու տեղեկությունների հասանելիությունը փակելը»,- ասել է Լավրովը «Ֆեյքերի մասին երկխոսություն» համաժողովի բացման արարողության ժամանակ։
Նրա խոսքով՝ մի քանի օր անց նման լուրերը գնում են թերթերի վերջին էջեր և այլ ռեսուրսների ինչ-որ անհասկանալի անկյուններ։ Նախարարն օրինակ է բերել Լայպցիգում ԱԹՍ–ի հետ կապված սադրանքը։
Լայպցիգի ոստիկանությունը օգոստոսի 5-ին հայտնել էր, որ քաղաքի օդանավակայանի աշխատակիցը բեռնափոխադրումների անվտանգության գոտում պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերել։ Գերմանիան պատասխանատվությունը գցեց Ռուսաստանի վրա՝ առանց որևէ կոնկրետ ապացույց ներկայացնելու։ Մոսկվան միջադեպն անվանեց հապճեպ սարքված սադրանք։
«Իսկ այդ ընթացքում, ինչպես հիմա տեղի ունեցավ Գերմանիայում, կառչելով այդ կեղծիքից՝ արտաքսում են մեր դիվանագետներին, փակում են դիվանագիտական, հյուպատոսական ներկայացուցչությունները, մշակութային կենտրոնները»,-ընդգծել է Լավրովը։
Նախարարի խոսքով՝ արևմտյան լրատվամիջոցներում նորաձև է դարձել ռուսական ԱԹՍ–ների թեման, որոնք իբր հայտնվում են Եվրոպայի երկրների այս ու այն անկյունում, գրոհում ինչ-որ օբյեկտներ։ Բայց, նրա խոսքով, ամեն անգամ պարզվում է, որ դա կամ անօդաչու չէ կամ ուկրաինական անօդաչու է, կամ էլ սարքավորումը դժվար է նույնականացնել որպես ռուսական․ «Մանրամասներն այլևս ոչ ոքի չեն հետաքրքրում»։
Նույն համատեքստում Լավրովը հիշատակել է Բուչայի պատմությունը։ 2022 թվականին Մակրոնը Ռուսաստանին խնդրել էր որպես բանակցությունների բարի կամքի դրսևորում դուրս բերել զորքերը Կիևի արվարձաններից։ Երկու օր անց Բուչայի քաղաքապետը հայտարարեց, որ ուկրաինական կողմը լիովին վերադարձրել է քաղաքը, և նա ցույց էր տվել քաղաքի դատարկ կենտրոնական փողոցը։ Մեկ օր անց այնտեղ հայտնվեց BBC-ի նկարահանող խումբը, որը ցույց էր տալիս փողոցը, որտեղ տասնյակ դիակներ էին ընկած։ Զոհվածների անվանական ցուցակը մինչ օրս որևէ տեղ պաշտոնապես ներկայացված չէ։
Լավրովը պատմել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից պաշտոնական պատասխան է ստացել Բուչայի սադրանքների վերաբերյալ իր նամակին՝ նշելով, որ քարտուղարության ղեկավարը այս դրվագի շուրջ շփումներում խճճվում է իր ասածների մեջ։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկ հայտարարում էր, թե զոհերի և նրանց անունների վերաբերյալ տվյալներ կան, բայց դրանք չի կարող հայտնել, որովհետև գաղտնի են` հղում անելով քարտուղարության ներքին կանոններին, որոնք Ռուսաստանին ոչ ոք չի ներկայացրել, մեկ պնդում էր, թե նման տեղեկություն չկա, մեկ էլ ասում էր, թե զոհվածների հարազատներն են խնդրել այդ տեղեկությունը չհրապարակել, այնինչ հարազատների անունների վերաբերյալ տվյալները նույնպես հայտնի չեն ոչ ոքի»,- ավելացրել է նախարարը։
Լավրովը նշել է` ՌԴ–ն արդեն հասկացել է, որ ՄԱԿ-ի քարտուղարության կառուցողական աջակցության վրա հույս դնել չարժե։