Տիգրանաշենում ծառ էիք տնկում, եթե Փաշինյանը հանձնի, ծառերը խանգարելո՞ւ են. լրագրողը` ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

22.09.2026 | 13:40

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Տիգրանաշենում իրականացված ծառատունկին, գյուղում սպասվող ներդրումային ծրագրերին և ռազմավարական այդ տարածքի հնարավոր հանձնման վերաբերյալ քննարկումներին։

​«Ծառատունկը կյանքի նշան է. Տիգրանաշենը Հայաստանի անբաժանելի մասն է»,- ասաց նա։

​Լրագրողի այն հարցին, թե արդյոք Տիգրանաշենում տնկված ծառերը կխանգարե՞ն, եթե իշխանությունները որոշեն հանձնել գյուղը, պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշեց․ ​«Երեկ «Ուժեղ Հայաստան»-ը Տիգրանաշենում խորհրդանշական ծառատունկ է անցկացրել։ Ծառատունկը կյանքի նշան է, որը խորհրդանշում էր, որ Տիգրանաշենը պետք է ապրի ու զարգանա։ Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասն է։ Լավ կլիներ՝ մեր իշխանությունները հանձնելու մասին խոսելու փոխարեն խոսեին բնակավայրերի զարգացման մասին»։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment