Սարգիս Սարգսյանը ոսկե մեդալ է նվաճել շախմատի օլիմպիադայում

Բաժանորդագրվել

Սարգսյանը առաջին խաղատախտակի վրա գրանցել է լավագույն անհատական արդյունքը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը ոսկե մեդալ է նվաճել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի 3-րդ օլիմպիադայում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։

Սարգսյանը 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և առաջին խաղատախտակի վրա գրանցել լավագույն անհատական արդյունքը։

Մրցաշարն անցկացվել է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 10–17-ը։

Leave a comment