Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների դիրքերն ու առաջիկա մրցակիցները

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում արդեն կայացել է 6 տուր, իսկ սեպտեմբերի 22-ին հանգստյան օր է:

Հայաստանի հավաքականը 6 մրցամարտերում տարել է 5 հաղթանակ, գրանցել 1 ոչ-ոքի ու 11 միավորով 2-3-րդ տեղերն է բաժանում Չինաստանի հավաքականի հետ: Առաջատարն Ուզբեկստանի հավաքականն է, որը հաղթել է բոլոր տուրերում և ունի 12 միավոր:

Սեպտեմբերի 23-ին կայանալիք 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի ԱՄՆ-ի թիմի հետ, որի կազմում հանդես է գալիս Լևոն Արոնյանը: Հայաստանի հավաքականի կազմում են Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը:

Կանանց Հայաստանի հավաքականը տարել է 5 հաղթանակ, կրել 1 պարտություն ու 10 միավորով բաժանում է 3-13-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Չինաստանի և Ղազախստանի հավաքականները, որոնք ունեն 12-ական միավոր:

7-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցն Ադրբեջանի թիմն է:

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը:

Համաշխարհային օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 27-ին: Կանցկացվի 11 տուր:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment