Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նպատակն է պետական համակարգը ավելի լավ մասնագետներով համալրելը. Չախոյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բարձրացել է ոչ միայն նախարարների ու պետական պաշտոնյաների աշխատավարձը, այլ նաև պետական աշխատողների՝ շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մասին օրերս ընդունված որշման մասին հարցին:
Պատգամավոր Էդուարդ Աղաջանյան էլ նշեց, որ խնդիրը աշխատավարձերի բուն բարձրացնելու մեջ չէ:
«Խնդիրը պետության ընդհանուր տնտեսության համտեքստում առնվազն մրցունակ աշխատավարձեր սահմանելն է, որի արդյուքնում կներգրավվեն իսկապես բարձր կարգի պրոֆեսիոնալիզմ ունեցող անձինք, որի արդյուքնում էլ կբարձրանա հանրային ծառայությունների մակարդակը»,-ասաց պադգամավորը:
Ըստ Չախոյանի պետական համակարգը, աշխատավարձերի տեսանկյունից արդյունավետ չէ պրոֆեսիոնալ աշխատակիցների ներգրավման համար, քանի որ իր տեղեկություններով Հայաստանում մասնավոր ոլորտում կան ընկերություններ, որոնք տնօրենի պաշտոնի համար առաջարկում են մինչև 20 մլն դրամ աշխատավարձ:
«20 մլն դրամ աշխատավարձը մարդիկ ինչո՞ւ պետք է թողնեն, գան մեկ միլիոն դրամով նախարար աշխատեն: Տրամաբանակ է, որ այս դեպքում պետական համակարգում լավ մասնագետներին ներգրավելը խնդիր է: Այս ամենը նպատակ ունի պետական համակարգը շատ ավելի լավ մասնագետներով լցնելու»,-ասաց Չախոյանը:
Աղաջանյանն էլ հիշեցրեց, որ վարչապետի աշխատակզամի ղեկավարության տարիներին ականտես է եղել կադրային արտահոսքի՝ պայմանվորված աշխատավարձերով, որը կարգավորելու համար ներդրվել էր պարգևավճարների համակարգը: