ՔՊ–ին մեծ փորձություն է սպասում. «Ուժեղ Հայաստանի» անդամները` ՏԻՄ ընտրությունների մասին

https://arm.sputniknews.ru/20260922/qpin-mets-pvordzutjun-e-spasum-uzhegh-hajastani-andamnery-tim-yntrutjunneri-masin-107142606.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106049675_177:0:1600:1067_1920x0_80_0_0_4d6fe213fe12e849329e71e9b6f388bb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«ուժեղ հայաստան» կուսակցություն, տիմ ընտրություններ, ստեփանավան, հայաստան, իշխանություն, ընդդիմություն

«ուժեղ հայաստան» կուսակցություն, տիմ ընտրություններ, ստեփանավան, հայաստան, իշխանություն, ընդդիմություն

Բաժանորդագրվել

Ընդդիմադիր խմբակցության կարծիքով` ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ին «մեծ փորձություն» է սպասում։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանում արդեն առաջադրել է իր թեկնածուին, իսկ մյուս համայնքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշումները դեռ կկայացվեն։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել են ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մարիաննա Ղահրամանյանն ու Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորներին հարցրել են, թե ինչու խորհրդարանական երկրորդ ընդդիմադիր ուժը ՏԻՄ ընտրություններում այս պահին միայն Ստեփանավանում առաջադրել թեկնածու։

«Մենք արդեն Ստեփանավանում առաջադրել ենք մեր թեկնածուին։ Գիտեք, որ այդ տարածաշրջանում բավականին թեժ պայքար է սպասվում։ Մենք գնում ենք այնտեղ հաղթելու համար։ Մյուս համայնքներում ևս գործընթացներ կլինեն, դուք կհետևեք»,– ասել է Ղահրամանյանը։

Տիգրան Աբրահամյանն իր հերթին նշել է, որ մյուս համայնքներում ներկայացված են լինելու նաև այլ ընդդիմադիր ուժեր, և, իր գնահատմամբ, ընդհանուր առմամբ ՔՊ-ին «մեծ փորձություն է սպասելու»։ «Ուժեղ Հայաստանի» մասնակցության ձևաչափը, նրա խոսքով, կորոշվի ավելի ուշ։

«Բազմիցս նշել ենք, որ մյուս համայնքներում ընտրություններին մոտ ժամանակահատվածում կունենանք կուսակցության համապատասխան մարմինների նիստ, որի արդյունքում էլ որոշում կկայացվի, թե ինչպես ենք մասնակցում և ինչ ձևաչափով ենք մասնակցում տվյալ տարածքում»,– ասել է Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել հոկտեմբերի 25-ին Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Կուսակցության ցուցակը կգլխավորի Արսեն Վաղինակի Գևորգյանը:

2026 թվականի աշնանը Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն 46 համայնքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության համար սահմանել է երեք օր՝ սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը և նոյեմբերի 29-ը։

Leave a comment