https://arm.sputniknews.ru/20260922/hhi-qaghaqakanutjan-hetevanqn-e-saghateljany-dadivanqic-gvoghacvats-vormnankarneri-masin-107140850.html
ՀՀ–ի քաղաքականության հետևանքն է․ Սաղաթելյանը՝ Դադիվանքից «գողացված» որմնանկարների մասին
ՀՀ–ի քաղաքականության հետևանքն է․ Սաղաթելյանը՝ Դադիվանքից «գողացված» որմնանկարների մասին
Sputnik Արմենիա
Բաքուն հայտարարել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 9-ից Ինտերպոլում է այն տեղեկությունը, թե հայկական կողմն ապօրինի խաչքարեր և որմնանկարներ է դուրս բերել… 22.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-22T11:57+0400
2026-09-22T11:57+0400
2026-09-22T11:57+0400
հայաստան
իշխան սաղաթելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/15/94878119_0:84:1600:984_1920x0_80_0_0_6ebb6259c8fe0bc1aa78c46ee0e8e154.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Օկուպացված Արցախի Դադիվանք վանական համալիրից որմնանկարներ «գողանալու» մասին Բաքվի հայտարարությունները Հայաստանի վարած արտաքին քաղաքականության ուղիղ հետևանքն են։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս տեսակետը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության պետ Սաբինա Հաջիևան հայտարարել է, որ վերականգնողական աշխատանքներ են սկսել Դադիվանքում` նշելով, որ այնտեղից հայերի տարած սրբապատկերներն ու խաչքարերը, իրենց դիմումի համաձայն, ընդգրկվել են Ինտերպոլի «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում և Ինտերպոլի անդամ պետություններից որևէ մեկում հայտնաբերվելու դեպքում պետք է վերադարձվեն Ադրբեջանին։Նա անդրադարձավ նաև հարցին, թե ինչու է Ադրբեջանը շարունակաբար հայկական պատմամշակութային ժառանգությունը միջազգային հանրությանը ներկայացնում է որպես աղվանական, ալբանական կամ այլ երկրի։ Ըստ ընդդիմադիր քաղաքական գործչի՝ պատճառը մեկն է՝ Բաքուն ցանկանում է խուսափել էթնիկ զտման պատաստախանատվությունից և այն ամենից, ինչ վերացրել է Արցախում։Սաղաթելյանը շեշտեց՝ Ադրբեջանը փորձում է վերացնել Արցախից հայկական հետքը՝ ցույց տալով, թե այն երբեք հայկական չի եղել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/15/94878119_89:0:1512:1067_1920x0_80_0_0_dbdd3a16934745cf7ff9fa0b35e9713a.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իշխան սաղաթելյան
հայաստան, իշխան սաղաթելյան
Բաժանորդագրվել
Բաքուն հայտարարել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 9-ից Ինտերպոլում է այն տեղեկությունը, թե հայկական կողմն ապօրինի խաչքարեր և որմնանկարներ է դուրս բերել Դադիվանքից։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Օկուպացված Արցախի Դադիվանք վանական համալիրից որմնանկարներ «գողանալու» մասին Բաքվի հայտարարությունները Հայաստանի վարած արտաքին քաղաքականության ուղիղ հետևանքն են։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս տեսակետը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության պետ Սաբինա Հաջիևան հայտարարել է, որ վերականգնողական աշխատանքներ են սկսել Դադիվանքում` նշելով, որ այնտեղից հայերի տարած սրբապատկերներն ու խաչքարերը, իրենց դիմումի համաձայն, ընդգրկվել են Ինտերպոլի «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում և Ինտերպոլի անդամ պետություններից որևէ մեկում հայտնաբերվելու դեպքում պետք է վերադարձվեն Ադրբեջանին։
«Սա ուղիղ հետևանք է Հայաստանի վարած արտաքին քաղաքականության ու այն արձագանքի, որ եղել է մինչ օրս։ Այսինքն՝ վերահաստատվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանը զոհից դարձնում է ագրեսոր»,- ասաց Սաղաթելյանը։
Նա անդրադարձավ նաև հարցին, թե ինչու է Ադրբեջանը շարունակաբար հայկական պատմամշակութային ժառանգությունը միջազգային հանրությանը ներկայացնում է որպես աղվանական, ալբանական կամ այլ երկրի։ Ըստ ընդդիմադիր քաղաքական գործչի՝ պատճառը մեկն է՝ Բաքուն ցանկանում է խուսափել էթնիկ զտման պատաստախանատվությունից և այն ամենից, ինչ վերացրել է Արցախում։
Սաղաթելյանը շեշտեց՝ Ադրբեջանը փորձում է վերացնել Արցախից հայկական հետքը՝ ցույց տալով, թե այն երբեք հայկական չի եղել։