Աղի լճի տարածքը ոչ թե քանդվում է, այլ բարեկարգվում. Երևանի քաղաքապետարան

https://arm.sputniknews.ru/20260922/aghi-ltshi-taratsqy-voch-te-qandvum-e-ajl-barekargvum-erevani-qaghaqapetaran-107140177.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Քաղաքապետարանից վստահեցնում են` Աղի լճի տարածքը ոչ թե քանդում են, այլ բարեկարգում

Sputnik Արմենիա

Քաղաքապետարանից վստահեցնում են` Աղի լճի տարածքը ոչ թե քանդում են, այլ բարեկարգում

2026-09-22T11:30+0400

true

PT0M17S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/16/107139286_147:0:1587:1080_1920x0_80_0_0_35137ca81ede42e0b3139a0e40506009.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, երևանի քաղաքապետարան, աղի լիճ, տեսանյութեր, տեսանյութ, видео

հայաստան, երևանի քաղաքապետարան, աղի լիճ, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Երեկ սոցցանցերում օգտատերերը դժգոհել էին Երևանի քաղաքապետարանի աշխատանքից` ընդգծելով, որ մարդիկ տասնամյակներ շարունակ գալիս են Աղի լիճ, որպեսզի վայելեն այն, իսկ քաղաքապետարանը որոշել է խաթարել լճի էկոհամակարգը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Երևանում գտնվող Աղի լճի տարածքը ոչ թե քանդվում է, այլ բարեկարգվում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը` անդրադառնալով մամուլում և սոցցանցերում տարածված այն լուրերին, թե Աղի լճի տարածքը քանդում են։

Երեկվանից սոցցանցերում մարդիկ ահազանգում են, որ քաղաքապետարանի կողմից «տենդեր շահողները» սկսել են քանդել Աղի լճի հարակից եղեգնուտը, որը բնական ֆիլտր է լճի համար, և ենթադրել են, որ դրա փոխարեն «կաֆել-մետլախ» է լինելու։

«Քաղաքացիների խնդրանքով և թաղապետի առաջարկով քաղաքապետարանին է ներկայացվել բարեկարգման նախագիծ, որը դրական արձագանք է ստացել քաղաքապետի կողմից։ Բարեկարգման մրցույթի նախագիծ է կազմվել: Հաղթող ընկերությունը տարածքը բարեկարգելու է, լինելու է լուսավորություն, գործելու են բիոզուգարաններ և այլն։ Տասնամյակներով տարածքը եղել է անտերության մատնված, այն դեպքում, երբ այդքան այցելու կա տարվա ընթացքում»,–ասաց Ազարյանը։

Նրա խոսքով` առաջիկայում առավել մանրամասն տեղեկություն կտարածեն։

Նշենք, որ սոցցանցերում օգտատերերը դժգոհում են քաղաքապետարանի աշխատանքից` ընդգծելով, որ մարդիկ տասնամյակներ շարունակ գալիս են Աղի լիճ, որպեսզի վայելեն այն, ինչը տրված է բնության կողմից, իսկ քաղաքապետարանը պետք է բարեկարգի լճից դուրս հատվածները՝ չխաթարելով լճի էկոհամակարգը։

Leave a comment