https://arm.sputniknews.ru/20260922/mez-spasum-e-rekvordajin-taq-or-gagik-surenjan-107138895.html
Մեզ սպասում է ռեկորդային տաք օր. Գագիկ Սուրենյան
Մեզ սպասում է ռեկորդային տաք օր. Գագիկ Սուրենյան
Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 25-26-ին մոտ 2-3 աստիճանով կնվազի օդի ջերմաստիճանը, բայց կշարունակի կլիմայական նորմայից բարձր լինել: 22.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-22T11:02+0400
2026-09-22T11:02+0400
2026-09-22T11:02+0400
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/16/107137897_0:99:1000:662_1920x0_80_0_0_72f5821f9b479713b32ff5e39915bfae.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի -Sputnik. ՀՀ-ում առաջիկայում տաք օրերը չեն նահանջի. Իրաքից տաք օդային ներհոսքը դեռ շարունակվելու է: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիтորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:«Մեր երկիրը սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում հիմնականում գտնվում էր հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Հարավից՝ Իրաքից եկող տաք օդային հոսանքների ներհոսքը կշարունակվի նաև սեպտեմբերի 3-րդ տասնօրյակում և իր զարգացման պիկին կհասնի 23-24-ն ընկած ժամանակահատվածում: Այդ օրերին հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով: Սեպտեմբերի 24-ին Երևանում, Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում կգրանցվի 33-34 աստիճան տաքություն: Սա սեպտեմբերի այդ օրերի համար բավականին բարձր ջերմաստիճան է: Սեպտեմբերի 24-ին հանրապետության մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի պատմական առավելագույնին կամ կգերազանցի այն»,- նշում է Սուրենյանը:Նրա խոսքով՝ սեպտեմբերի 25-26-ին մոտ 2-3 աստիճանով կնվազի օդի ջերմաստիճանը, բայց կշարունակի կլիմայական նորմայից բարձր լինել:Ըստ Սուրենյանի՝ առաջիկա 5 օրը կգերակշռի առանց տեղումների եղանակ, բացառություն կկազմեն Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերը: Այնտեղ սեպտեմբերի 22-ին, 25-27-ը երեկոյան ժամերին առանձին հատվածներում կանխատեսվում են ամպրոպային բնույթի անձրևներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մեզ սպասում է ռեկորդային տաք օր. Գագիկ Սուրենյան
Sputnik Արմենիա
Մեզ սպասում է ռեկորդային տաք օր. Գագիկ Սուրենյան
2026-09-22T11:02+0400
true
PT1M35S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/16/107137897_0:6:1000:756_1920x0_80_0_0_506abbcf5cad2346759feea704bb4233.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео
տեսանյութեր, տեսանյութ, видео
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 25-26-ին մոտ 2-3 աստիճանով կնվազի օդի ջերմաստիճանը, բայց կշարունակի կլիմայական նորմայից բարձր լինել:
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի -Sputnik. ՀՀ-ում առաջիկայում տաք օրերը չեն նահանջի. Իրաքից տաք օդային ներհոսքը դեռ շարունակվելու է: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիтորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Մեր երկիրը սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում հիմնականում գտնվում էր հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Հարավից՝ Իրաքից եկող տաք օդային հոսանքների ներհոսքը կշարունակվի նաև սեպտեմբերի 3-րդ տասնօրյակում և իր զարգացման պիկին կհասնի 23-24-ն ընկած ժամանակահատվածում: Այդ օրերին հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով: Սեպտեմբերի 24-ին Երևանում, Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում կգրանցվի 33-34 աստիճան տաքություն: Սա սեպտեմբերի այդ օրերի համար բավականին բարձր ջերմաստիճան է: Սեպտեմբերի 24-ին հանրապետության մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի պատմական առավելագույնին կամ կգերազանցի այն»,- նշում է Սուրենյանը:
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 25-26-ին մոտ 2-3 աստիճանով կնվազի օդի ջերմաստիճանը, բայց կշարունակի կլիմայական նորմայից բարձր լինել:
Ըստ Սուրենյանի՝ առաջիկա 5 օրը կգերակշռի առանց տեղումների եղանակ, բացառություն կկազմեն Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերը: Այնտեղ սեպտեմբերի 22-ին, 25-27-ը երեկոյան ժամերին առանձին հատվածներում կանխատեսվում են ամպրոպային բնույթի անձրևներ: