Այս նոյեմբերը վճռորոշ կլինի. Վենս

Առաջիկա նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները վճռորոշ նշանակություն կունենան ԱՄՆ-ի ապագայի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Այս միջանկյալ ընտրությունները առճակատում են նրանց միջև, ովքեր կարծում են, որ այս երկիրը պետք է ապագա ունենա, և նրանց, ովքեր կնախընտրեին տեսնել, թե ինչպես է այն քանդվում, ապա զրոյից վերակառուցվում։

Այս նոյեմբերը վճռորոշ կլինի։ Կամ դուք հակահարված կտաք այս խելագարությանը, կամ կկանգնեք դրա կողքին։ Իսկ մենք դրան դիմակայելու և դրա դեմ պայքարելու ենք»,- նշել է Վենսը։

Leave a comment