ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, Հայկական ռադիոյի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ, մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար պարգևատրել`
Մովսես Խորենացու մեդալով՝
Սերյոժա Անուշավանի ՆԱՋԱՐՅԱՆԻՆ
Հայաստանի հանրային ռադիոյի մշակութային հաղորդումների բաժնի խմբագիր-հեղինակ, հաղորդավար
Վարուժան Գևորգի ՕԼՔԻՆՅԱՆԻՆ
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ, հաղորդավար
Երախտագիտության մեդալով՝
Կարինե Գագիկի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ
Հայաստանի հանրային ռադիոյի մանկապատանեկան հաղորդումների բաժնի ղեկավար-գլխավոր խմբագիր
Արթուր Դավթի ԻՍՊԻՐՅԱՆԻՆ
Հայաստանի հանրային ռադիոյի ձայնագրությունների և ֆոնդավորման բաժնի ղեկավար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2026թ. սեպտեմբերի 16
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: