https://arm.sputniknews.ru/20260921/arvesty-vorpes-zenq-nurn-ashkharhi-bvolvor-arvestagetnerin-hravirel-e-patkerelu-ararat-lery-107118879.html
Արվեստը՝ որպես զենք. Նուռն աշխարհի բոլոր արվեստագետներին հրավիրել է պատկերելու Արարատ լեռը
Արվեստը՝ որպես զենք. Նուռն աշխարհի բոլոր արվեստագետներին հրավիրել է պատկերելու Արարատ լեռը
Sputnik Արմենիա
Նկարիչն արվեստն ու այսպիսի նախաձեռնությունները դիտարկում է որպես ազգային ու պետական շահերի պաշտպանության զենք և վահան։ 21.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-21T21:14+0400
2026-09-21T21:14+0400
2026-09-21T21:14+0400
արման նուռ
նկարիչ
տեսանյութեր
տեսանյութ
արարատ
արարատ լեռ
նկար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/15/107118708_0:0:1280:720_1920x0_80_0_0_bce984f1b7288641b1eadd570a4ffd8f.jpg.webp
Նկարիչ, դիզայներ Նուռը բաց հրավեր է հղել աշխարհի բոլոր արվեստագետներին՝ պատկերելու Արարատ լեռը։ Նա այս մասին հայտնեց «Ուրիշ նորությունների» եթերում:Նախագիծն արդեն իսկ մեծ արձագանք է գտել միջազգային հարթակներում։Նախատեսվում է, որ Հայաստանում կազմակերպվելիք ցուցահանդեսից հետո հավաքածուն կներկայացվի աշխարհի տարբեր երկրներում` Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Իսպանիա…Նկարչի փոխանցմամբ՝ նախագիծը կրելու է շարունակական բնույթ և ընդլայնելու է իր ձևաչափը․«Երկրորդ փուլում այս բաց հրավերին կմիանան նաև քանդակը, զարդարվեստը, երաժշտությունը, գրականությունը․ ամեն ինչ կմիանա, բոլոր արվեստի տեսակները կկարողանան իրենց Արարատն արտահայտել»,–ասում է արվեստագետը։Եթե իմ սիրտը փազլ է, ապա մի կտորը մնացել է Արարատի վրա. անկեղծ զրույց Մադլեն Մինասյանի հետՆա արվեստն ու այսպիսի նախաձեռնությունները դիտարկում է որպես ազգային ու պետական շահերի պաշտպանության զենք և վահան։Անդրադառնալով արվեստագետի դերին ու առաքելությանը ներկայիս բարդ իրողություններում՝ Նուռն ընդգծել է․ «Ես ուղղակի կցանկանամ, որ բոլոր արվեստագետները լինեն անկախ։ Այդ ժամանակ իրենք չեն լռի․ թող սկզբում լինեն անկախ ու ազատ»։Մանրամասն` տեսանյութում:
արարատ
արարատ լեռ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/15/107118708_187:0:1147:720_1920x0_80_0_0_2c565cc270b80f7a0a3cea2466d43a2e.jpg.webp
արման նուռ, նկարիչ, տեսանյութեր, տեսանյութ, արարատ, արարատ լեռ, նկար, видео
արման նուռ, նկարիչ, տեսանյութեր, տեսանյութ, արարատ, արարատ լեռ, նկար, видео
Նկարիչն արվեստն ու այսպիսի նախաձեռնությունները դիտարկում է որպես ազգային ու պետական շահերի պաշտպանության զենք և վահան։
Նկարիչ, դիզայներ Նուռը բաց հրավեր է հղել աշխարհի բոլոր արվեստագետներին՝ պատկերելու Արարատ լեռը։ Նա այս մասին հայտնեց «Ուրիշ նորությունների» եթերում:
Նախագիծն արդեն իսկ մեծ արձագանք է գտել միջազգային հարթակներում։
«Արդեն 300 դիմում կա տարբեր երկրներից՝ Չիլիից, Ճապոնիայից` ոչ հայերի կողմից։ Տարբեր ազգերի նկարիչներից արդեն 300-ից ավել հայտ կա։ Հիմա պետք է ընտրենք նկարիչներին, ու նրանք արդեն նկարեն, ուղարկեն, այստեղ արվի ցուցահանդես»,- նշել է Նուռը։
Նախատեսվում է, որ Հայաստանում կազմակերպվելիք ցուցահանդեսից հետո հավաքածուն կներկայացվի աշխարհի տարբեր երկրներում` Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Իսպանիա…
Նկարչի փոխանցմամբ՝ նախագիծը կրելու է շարունակական բնույթ և ընդլայնելու է իր ձևաչափը․
«Երկրորդ փուլում այս բաց հրավերին կմիանան նաև քանդակը, զարդարվեստը, երաժշտությունը, գրականությունը․ ամեն ինչ կմիանա, բոլոր արվեստի տեսակները կկարողանան իրենց Արարատն արտահայտել»,–ասում է արվեստագետը։
Նա արվեստն ու այսպիսի նախաձեռնությունները դիտարկում է որպես ազգային ու պետական շահերի պաշտպանության զենք և վահան։
Անդրադառնալով արվեստագետի դերին ու առաքելությանը ներկայիս բարդ իրողություններում՝ Նուռն ընդգծել է․ «Ես ուղղակի կցանկանամ, որ բոլոր արվեստագետները լինեն անկախ։ Այդ ժամանակ իրենք չեն լռի․ թող սկզբում լինեն անկախ ու ազատ»։
Մանրամասն` տեսանյութում: