https://arm.sputniknews.ru/20260921/khaghaghutjan-gitakcutjany-hasel-enq-hazaravvor-mardkanc-kjanqi-gnvov-pashinjan-107129379.html
Խաղաղության գիտակցությանը հասել ենք հազարավոր մարդկանց կյանքի գնով. Փաշինյան
Խաղաղության գիտակցությանը հասել ենք հազարավոր մարդկանց կյանքի գնով. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` պետությունը, անկախ պետությունը այլևս երազանք չպետք է լինի մեզ համար։ 21.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-21T21:06+0400
2026-09-21T21:06+0400
2026-09-21T21:06+0400
նիկոլ փաշինյան
անկախության օր
հանրապետության հրապարակ
ուղերձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/15/107129197_0:0:1500:844_1920x0_80_0_0_cf7d279830f9e0f5230941bcbf693752.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ազատությունը, անվտանգությունը, ժողովրդավարությունը, բարեկեցությունն ու ինքնիշխանությունը չեն կարող լիարժեք լինել անվերջ թվացող հակամարտության և պարբերաբար բռնկվող պատերազմի պայմաններում։ Այս մասին հայտարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության հրապարակում Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ։Այնուհետև Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը, որից հետո նշեց՝ պետք է արձանագրել, որ անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ այսօր ՀՀ քաղաքացիներն ունեն։«Որովհետև մեր պետությունն է, որ կարող է երաշխավորել մեր ինքնության, մեր մշակույթի պահպանումն ու զարգացումը։ Մեր պետությունն է, որ կարող է երաշխավորել մեր պատմության շարունակականությունը։ Պետությունն է, որ մեզ մեր ճակատագրի տերն է դարձնում, մեզ դարձնում է մեր ազատության, անվտանգության հեղինակը և երաշխավորը։ Ու մենք պետք է շարունակենք գնալ մեր պետությանը տեր կանգնելու այս ճանապարհով։ Մենք պետք է առաջնորդվենք մեր պետության հարատևության տեսլականով։ Եվ պետությունը, անկախ պետությունը այլևս երազանք չպետք է լինի մեզ համար, այլ մեր երազանքների իրագործում»,– շարունակեց Փաշինյանը։Նա ընդգծեց, որ դարեր շարունակ անկախ պետության մասին երազելուց հետո Հայաստանն այսօր արդեն այդ երազանքի իրականացումն է, և այժմ խնդիրը պետությունը զարգացնելը, ամրապնդելն ու սերունդներին փոխանցելն է՝ միաժամանակ ավելի լավ գիտակցելով, թե ինչ է նշանակում ունենալ պետություն և լինել դրա քաղաքացի։
հանրապետության հրապարակ
2026
Լուրեր
am_HY
Երևանի Հանրապետության հրապարակում լռության րոպե հայտարարվեց
Sputnik Արմենիա
Երևանի Հանրապետության հրապարակում լռության րոպե հայտարարվեց
2026-09-21T21:06+0400
true
PT0M37S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/15/107129197_204:0:1329:844_1920x0_80_0_0_02cd1d6385271e77d7b5c1fedde4eb2e.jpg.webp
նիկոլ փաշինյան, անկախության օր, հանրապետության հրապարակ, ուղերձ, видео
նիկոլ փաշինյան, անկախության օր, հանրապետության հրապարակ, ուղերձ, видео
ՀՀ վարչապետի խոսքով` պետությունը, անկախ պետությունը այլևս երազանք չպետք է լինի մեզ համար։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ազատությունը, անվտանգությունը, ժողովրդավարությունը, բարեկեցությունն ու ինքնիշխանությունը չեն կարող լիարժեք լինել անվերջ թվացող հակամարտության և պարբերաբար բռնկվող պատերազմի պայմաններում։ Այս մասին հայտարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության հրապարակում Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ։
«Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը, ահա, նշում ենք խաղաղության միջավայրում։ Բայց խաղաղությանն ու խաղաղության գիտակցությանը մենք հասել ենք մեր հազարավոր եղբայրների և քույրերի կյանքի գնով»,– ասաց վարչապետը։
Այնուհետև Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը, որից հետո նշեց՝ պետք է արձանագրել, որ անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ այսօր ՀՀ քաղաքացիներն ունեն։
«Որովհետև մեր պետությունն է, որ կարող է երաշխավորել մեր ինքնության, մեր մշակույթի պահպանումն ու զարգացումը։ Մեր պետությունն է, որ կարող է երաշխավորել մեր պատմության շարունակականությունը։ Պետությունն է, որ մեզ մեր ճակատագրի տերն է դարձնում, մեզ դարձնում է մեր ազատության, անվտանգության հեղինակը և երաշխավորը։ Ու մենք պետք է շարունակենք գնալ մեր պետությանը տեր կանգնելու այս ճանապարհով։ Մենք պետք է առաջնորդվենք մեր պետության հարատևության տեսլականով։ Եվ պետությունը, անկախ պետությունը այլևս երազանք չպետք է լինի մեզ համար, այլ մեր երազանքների իրագործում»,– շարունակեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ դարեր շարունակ անկախ պետության մասին երազելուց հետո Հայաստանն այսօր արդեն այդ երազանքի իրականացումն է, և այժմ խնդիրը պետությունը զարգացնելը, ամրապնդելն ու սերունդներին փոխանցելն է՝ միաժամանակ ավելի լավ գիտակցելով, թե ինչ է նշանակում ունենալ պետություն և լինել դրա քաղաքացի։