«Ջան Աշուն»․ Պանդոկ Երևանի 20-ամյակը՝ հայկական համերի ու ավանդույթների ուղեկցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վճարովի բովանդակություն

Աշունն իր գույներով, համերով ու բույրերով՝ Սիզընս այգում: «Ջան Աշուն» փառատոնը երկու օր համախմբել էր ազգային խոհանոցը, մշակույթը, երգն ու պարը, ինչպես նաև հայաստանյան բերք ու բարիքը։ 

««Ջան Աշուն» փառատոնը Երեմյան ընկերությունների խմբի կողմից ընկերության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում իրականացվող աշնանային միջոցառում է՝ նվիրված քաղաքի բնակիչներին ու հյուրերին»,- ասում է Երեմյան ընկերությունների խմբի Մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը։

Փառատոնին ներկայացված էր 40 գործընկեր՝ տեղական արտադրողներից ու սննդի կազմակերպություններից մինչև արվեստի, հագուստի և ժամանցի ոլորտների ներկայացուցիչներ։ Այցելուները շրջում էին տաղավարներով, ծանոթանում հայկական արտադրանքին, մասնակցում վարպետության դասերի, վայելում կենդանի երաժշտությունն ու համերգային ծրագրերը։

«Ներկայացված է նաև Պանդոկ Երևան ռեստորանը, որը կանգնած է հայկական ազգային խոհանոցի ակունքներում, ազգային խոհանոցի վերհանման, նորովի ներկայացման, ինչպես նաև հանրահռչակման ակունքներում և Պանդոկ Երևանը նաև այն հիմնաքարն է, որը դրված է Երմյան ընկերությունների խմբի պատմության մեջ»,- ընդգծում է Լուսինե Երեմյանը։

Պանդոկ Երևանն այս տարի նշում է հիմնադրման 20-ամյակը՝ կանգնած լինելով հյուրընկալության ոլորտի զարգացման ակունքներում։ Երկու տասնամյակ շարունակ ռեստորանային ցանցը նպաստել է հայկական խոհանոցի հանրահռչակմանը՝ աշխարհին ավանդական համերը ներկայացնելով նորովի։ 

«Պանդոկ Երևանի մեր խոհարարների կողմից այս 20 տարիների ընթացքում ստեղծվել է 200 և ավելի ուտեստներ։ Իրականում մենք ուրախ ենք այդ փաստով և հպարտանում ենք, քանի որ այդ ուտեստները մատուցվում են ոչ միայն մեր ռեստորաններում, այլ նաև դուրս են եկել Պանդոկ Երևանի դռներից և ազգային խոհանոցը ներկայացնող այլ ռեստորաններ նույնպես այդ ուտեստները հաճույքով մատուցում են»,- նշում է Երեմյանը։

Փառատոնի մասնակիցները Պանդոկ Երևանի տաղավարում հնարավորություն ունեին օգտվել թոնրում թխված լավաշի, ղափամայի ու պանրի հյուրասիրությունից։ Ազգային երգն ու պարը, ցուցադրությունները, մանկական անկյունն ու խաշի սեղանի շուրջ լուսանկարվելու հնարավորությունը լրացնում էին տաղավարի տոնական մթնոլորտը։ 

Փառատոնին առանձին տաղավարով ներկայացված էր նաև Երեմյան կաթնամթերքը։ Սա այցելուների համար հնարավորություն էր՝ ծանոթանալու տեսականուն և համտեսելու կաթնամթերք, որի արտադրության հիմքում ընկերության սեփական ֆերմայից ստացվող կաթն է։ 

Փառատոնի կարևոր առաքելություններից էր նաև ազգային մշակույթի ներկայացումն ու ավանդույթների պահպանումը։ Տերյան մշակութային կենտրոնը, որն ավելի քան 20 տարի զբաղվում է ազգային հագուստների վերականգնմամբ ու ստեղծմամբ՝ ժամանակակից հագուստներում օգտագործելով ազգային մշակույթի դետալներ,  փառատոնին ներկայացրել էր ազգային հագուստների և մոդեռնացված հագուստների ցուցադրություն՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է պահպանել արմատները՝ դրանք ներկայացնելով ժամանակակից ձևով։  

«Մենք մեր հագուստների մեջ օգտագործում ենք ոչ միայն թանգարանային նմուշների հագուստների կերպարները, այլ նաև գորգանախշերը, նախշազարդերը»,- մանրամասնում է Տերյան մշակութային կենտրոնի ներկայացուցիչ Նարե Զաքարյանը։

Կենտրոնը կազմակերպում է նաև վարպետության դասեր, որոնց ընթացքում ավանդական արհեստները ներկայացվում են նոր կիրառություններով։ 

Երեմյան ընկերությունների խմբի համար «Ջան Աշուն»-ը ոչ միայն աշնանային փառատոն է, այլև հայկական խոհանոցը, մշակույթն ու ավանդույթները նորովի ներկայացնելու ևս մեկ հնարավորություն։ Առաջին անգամ անցկացվող փառատոնը երկու օր շարունակ Սիզընս այգին վերածել էր հայկական համերի, ավանդույթների ու ստեղծագործական բացահայտումների հանդիպման վայրի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

 

 

Leave a comment