Անգլիական «Սանդերլենդի» կիսապաշտպան Գրանիտ Ջական ժամանակավորապես հեռացվել է Շվեյցարիայի հավաքականից, հաղորդում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
33-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ հայտարարել էր, որ տարիներ առաջ կորոնավիրուսի կեղծ վկայական է ձեռք բերել: Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտարարել են, որ կհետաքննեն ստեղծված իրավիճակը և որոշել են առաջիկա հավաքն անցկացնել առանց ազգային թիմի ավագի:
Շվեյցարիայի հավաքականը պատրաստվում է Ազգերի լիգայում մեկնարկին: Առաջին տուրում մրցակիցը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն է, որի դեմ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 26-ին: