Բազմամյա ռուս-հայկական համագործակցությունը հենվում է բարեկամության և բարիդրացիության ավանդույթների վրա, նշել է Մատվիենկոն
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին Անկախության օրվա առթիվ:
«Դաշնային խորհրդի անունից և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը, այն դիտարկում ենք որպես միջպետական փոխգործակցության ամբողջ համալիրի անբաժանելի բաղադրիչ», – գրել է Մատվիենկոն Ռուբինյանին ուղղված ուղերձում։
Նա նաև նշել է, որ բազմամյա ռուս-հայկական համագործակցությունը հենվում է բարեկամության և բարիդրացիության ավանդույթների վրա, համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերին, նպաստում տարածաշրջանային և համաշխարհային կայունության ամրապնդմանը: