ՔՊ-ի հետ «Համերաշխության» ցուցակը գլխավորում է Առուշանյանը
Հոկտեմբերի 25-ին կայանալիք Գորիս համայնքի համամասնական ընտրակարգով ընտրություններին կմասնակցի երկու դաշինք՝ «Ապրելու քվե» և «Համերաշխություն»։ «Ապրելու քվե» դաշինքի ընտրացուցակում ներառված է 17 թեկնածու, «Համերաշխություն» դաշինքի թեկնածուները 72-ն են, գրել է «Փաստինֆո»-ն։
Հիշեցնենք՝ Գորիսում ՔՊ-ի թեկնածուն երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանն է, ով իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով։ Ցուցակը գլխավորում է հենց Առուշանյանը։ Գորիսում ՔՊ-ի դեմ կպայքարի «Ապրելու երկիր» և «Հայկական քվե» կուսակցությունների «Ապրելու քվե» դաշինքը, որի համայնքապետի թեկնածուն Արգամ Հովսեփյանն է։
Ընդդիմադիր մյուս ուժերը Գորիսում ընտրություններին չեն մասնակցի։