ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցները համեմատել է քաղցկեղային հետ։ Այս մասին նա գրառում է կատարել Truth Social հարթակում։
«Սպիտակ տունը չի հալածում ազատ մամուլին, որը ես բարձր եմ գնահատում։ Այն հալածում է կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցներին, որոնք մեր սիրելի ԱՄՆ-ում աճել ու տարածվել են՝ քաղցկեղային ուռուցքի նման։ Դրանք կոռումպացված են, գործում են միտումնավոր և համակարգված կերպով, ներթափանցել են ամենուր և լիովին դուրս են եկել վերահսկողությունից», – հայտարարել է ամերիկացի առաջնորդը։
«Սա սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, որը պետք է անհապաղ կասեցվի», — ընդգծել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ CNN-ը, MS NOW-ն և Politico-ն այլևս մուտք չեն ունենա Սպիտակ տուն՝ մեղադրելով նրանց կեղծ լուրեր և ստեր հրապարակելու համար: Դոնալդ Թրամփը նաև սպառնացել է ընդլայնել լրատվամիջոցների ցանկը, որոնք կունենան նման սահմանափակումներ: