Բաբաջանյան փողոցում վիճաբանության ձայներ են լսվել, բուժօգնության են տեղափոխել մի տղամարդու

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 10:52-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցում վիճաբանության ձայներ են լսվում։ Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր: 

Նույն օրը՝ ժամը 11:23-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ազդրի շրջանում ստացած վնասվածքով բուժօգնության են տեղափոխել մի տղամարդու:

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է  անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

ՆԳՆ ոստիկանություն

Leave a comment