Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ ՀՀ նախագահի հրամանագրով Անկախության տոնի առթիվ, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի պետ Արամ Շահինյանը պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով։ Այս մասին հայտնել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը և Արամ Շահինյան մաղթել նորանոր նվաճումներ։
ՆԳՆ ոստիկանությունն անդրադարձել է Երևանի Բաբաջանյան փողոցում կատարվածին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այնտեղ կրակոց է հնչել։
ՆԳՆ-ից, մասնավորապես, նշել են․
«Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 10:52-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցում վիճաբանության ձայներ են լսվում։
Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր:
Նույն օրը՝ ժամը 11:23-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ազդրի շրջանում ստացած վնասվածքով բուժօգնության են տեղափոխել մի տղամարդու:
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»: