Կիմ Չեն Ընը պատրաստվում է իր դստերը նշանակել իր իրավահաջորդ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարող է շուտով հայտարարել, որ իր դստերը՝ Կիմ Չժու Էին, նշանակում է իր իրավահաջորդի։

Եթե դա տեղի ունենա, նա կդառնա ԿԺԴՀ-ի առաջին կին առաջնորդը։ Այս մասին հաղորդում է Yonhap News-ը՝ հղում անելով հարավկորեացի երկու պատգամավորների։

Նրանց խոսքով՝ Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունը այս եզրակացություններով կիսվել է խորհրդարանական հետախուզական հանձնաժողովի համար փակ ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականին Հյուսիսային Կորեայի ուսումնասիրությունների կենտրոնի Սեջոնգ ինստիտուտի տնօրեն Ջոնգ Սոնգ-Ջանգը ենթադրել է, որ Կիմ Չեն Ընը իր դստերը պատրաստում է որպես իր իրավահաջորդ։

Կիմ Չժու Ըն նախկինում հոր հետ ներկա է եղել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկմանը և հրթիռային պահեստում։

Leave a comment