«Դասը, որը պետք է քաղենք, մարդկային լեզվով ասած, որ երբեք չպետք է թուլանանք և մտածենք, որ անելիք չունենք»,- ՀՀ Անկախության օրը «ՀՀ անկախության հռչակագիրը և համազգային շահերը» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Մեր պետականությունը ամենօրյա աշխատանք է ենթադրում։ Մենք տեսնում ենք, թե նույն այս 35 տարիների ընթացքում ինչ փոփոխություններ ենք տեսել՝ մեր արտաքին քաղաքական սպառնալիքներից մինչև աշխարհաքաղաքական սպառնալիքները, Արցախի հետ կապված իրավիճակը։ 10 տարի առաջ որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ 2026 թվականի սեպտեմբերի 21-ին՝ 35-ամյակը տոնելու շրջանակներում մենք այսպիսի նախորդող վեց տարիներ էինք ունենալու։ Բայց, մյուս կողմից, երբ փորձում ենք խորապատկերը ամբողջ դիտարկել, արդյո՞ք արվել է այն ամենը, որ նույն 2026 թվականի սեպտեմբերի 21-ին մենք այսպես չդիմավորեինք սեպտեմբերի 21-ը: Այստեղ էլ պետք է անկեղծ լինել և ասել՝ ոչ»,- մանրամասնեց Արամ Վարդեւանյանը՝ հավելելով, որ գոնե այս 35 տարիներից հետո, պարտավոր ենք ավելի իմաստուն լինել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: