«Սա անկախություն չէ, այլ քայքայում»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրականում անկախություն ունենալու համար պետք է ունենալ ներքին համերաշխություն, միասնականություն և գալիքի ազգային ճանապարհ։ Այսօր հայ ժողովուրդը չունի դրանցից ոչ մեկը։
Ի՞նչ անկախության մասին կարող է խոսք լինել, երբ երկրի իշխանությունները հատակի լաթի են վերածված մեծ ու փոքր երկրների, բարեկամների ու թշնամիների կողմից, և ով հասցնում, ոտքերը սրբում է Հայաստանի կառավարության վրա, երբ մարդիկ սարսափում են թշնամու անունը լսելիս և գերադասում են ստրկական ու ձևական խաղաղությունը՝ հրաժարվելով արժանապատվությունից, երբ ժողովրդի մեջ այնքան ատելություն կա միմյանց նկատմամբ, որ եթե հնարավորություն ունենան, միմյանց կոկորդ կկրծեն։
Սա անկախություն չէ, այլ քայքայում, որի ավարտը կարող է լինել ազգային ինքնության փոխակերպումը՝ ազգի ձուլումը այլ ժողովուրդների մեջ և պետականության ավարտը։
Դեռ հնարավորություն կա փրկվելու և իրական անկախություն ունենալու, եթե մարդիկ իրենց մեջ ուժ գտնեն՝ վեր կանգնելու անձնական շահից, ինքնագովազդից, ներազգային ատելությունից ու ազգային գաղափարի մասին մտածելու»։

Leave a comment