Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ գազային ատրճանակից հնչել է կրակոց. կա վիրավոր

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ գազային ատրճանակից հնչել է կրակոց. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմություն հիշեցնող վիճաբանություն-ծեծկռտուքն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել է կրակոց։ Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առնո Բաբաջանյան փողոցում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանները, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և այն տեղի է ունեցել Առնո Բաբաջանյան 137 շենքի բակում։

Leave a comment