ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ՝ հորդորելով թույլ չտալ, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները:
«Անկախությունը նախևառաջ մտածելակերպ է, որը պայքարով դառնում է հայրենատեր քաղաքացու կենսակերպ: Ազգային արժեքների վրա հիմնված ազատ և ինքնիշխան պետությունն է մեր ինքնության պահպանման գրավականը: Եթե մտածում ես այլ կերպ, անկախությունը քոնը չէ:
Սիրելի՛ հայրենակիցներ, թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյուրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը։
Դաստիարակենք ազգային արժեհամակարգով և իղձերով առաջնորդվող քաղաքացիներ, որոնք կգիտակցեն Անկախության իրական արժեքն ու այն պաշտպանելու պատասխանատվությունը։
Եվ միշտ արժանի լինենք այն քաջորդիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն անկախ Հայաստանի և Արցախի։
Փա՛ռք և խոնարհո՛ւմ նրանց հիշատակին։ Աստված պահապա՛ն Հայաստանին և հայ ժողովրդին։ Շնորհավո՛ր Անկախության օրը»,-ասվում է ուղերձում: