Անկախության օրվա առիթիվ Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է ՀՀ ղեկավարությանը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը Թուրքմենստանի ժողովրդի և կառավարության անունից, ինչպես նաև անձամբ իր անունից անկեղծ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և բարեկամ երկրի ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ։

Նշելով, որ անկախության տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նշանակալի հաջողությունների է հասել քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում՝ պետության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների՝ փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա հիմնված միջպետական երկխոսության հետագա ընդլայնմանն ու խորացմանը անփոփոխ նվիրվածությունը համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին։

Օգտվելով առիթից՝ Թուրքմենստանի նախագահը Վահագն Խաչատուրյանին և Նիկոլ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, առաջընթաց և բարգավաճում։

Leave a comment