ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորական ուղերձում ասված է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորելով Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել ՀՀ հետ գործընկերությունը։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առիթով։
Միացյալ Նահանգները կիսում է Հայաստանի ուրախությունը՝ անկախության վերականգնման 35-ամյակի և ավելի խաղաղ, բարգավաճ ու ժողովրդավարական ապագայի ուղղությամբ ձեր պետության արձանագրած առաջընթացի արժևորման այս օրերին։ Վերջին մեկ տարվա ընթացքում մեր համատեղ արձանագրած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի է հնարավոր հասնել, երբ գործում ենք՝ առաջնորդվելով խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականով։ Մենք ակնկալում ենք առաջ մղել «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը, ամրապնդել տնտեսական կապակցվածությունը, խրախուսել ամերիկյան ներդրումները և օգնել բացահայտել նոր հնարավորություններ Հայաստանի ու ավելի լայն տարածաշրջանի համար։
Առաջիկա տարիներին մենք ակնկալում ենք խորացնել մեր երկու երկրների միջև գործընկերությունը։ Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին այս կարևոր ազգային տոնի առիթով»,-ասվում է ուղերձում: