Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին առաջարկել է արգելել բուրկաների և նիկաբների կրումը դպրոցներում։
Մելոնին մտադիր է կառավարությանը ներկայացնել առաջարկ, որը նաև կսահմանափակի դասարաններում օտարերկրյա աշակերտների թվաքանակի մասնաբաժինը։ Իտալերենի դասընթացները կարող են պարտադիր դառնալ այն աշակերտների ծնողների համար, ովքեր լուրջ դժվարություններ են ունենում ինտեգրման հարցում։
Մելոնին հայտարարել է, որ յուրաքանչյուր ոք, ով գալիս է Իտալիա՝ այստեղ ապագա կառուցելու նպատակով, պետք է հարգի երկրի կանոնները։ «Մեզ համար յուրաքանչյուր ոք, ով գալիս է Իտալիա և ցանկանում է այստեղ կառուցել իր ապագան, պետք է սովորի մեր լեզուն, հասկանա մեր մշակույթը և հարգի մեր կանոնները»,- ընդգծել է վարչապետը։