Անկախ պետականությունն անփոխարինելի միջոցն է՝ պահպանելու մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ

https://arm.sputniknews.ru/20260921/ankakh-petakanutjunn-anpvokharineli-mijvocn-e-pahpanelu-mer-azgajin-inqnutjuny-hjd-107106487.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/181/88/1818802_332:0:1600:951_1920x0_80_0_0_6099561b13c9401641406d6d7626300e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), անկախության օր, հայաստան

հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), անկախության օր, հայաստան

Բաժանորդագրվել

Դաշնակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը` պայքարել հանուն իրապես ինքնիշխան, ազգային արժեքների վրա խարսխված և անվտանգ Հայաստանի։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Անկախ պետականությունը մեզ համար ինքնանպատակ չէ. այն միակ և անփոխարինելի միջոցն է՝ պահպանելու մեր ազգային ինքնությունը և ապահովելու հայ ժողովրդի հարատևությունը։ Այս մասին ասված է ՀՀ Անկախության օրվա առթիվ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հայտարարության մեջ։

«Մեր նահատակների թափած արյունն ու սերունդների կրած զրկանքներն էությամբ, ոգով և բովանդակությամբ Հայկական պետություն ունենալու համար էին։ Պետություն, որը չի հրաժարվում իր պատմությունից, իր արմատներից և համազգային իղձերից, այլ դառնում է համայն հայության անվտանգության, արժանապատվության և ստեղծարար ներուժի պաշտպանն ու ջատագովը»,– նշված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ այսօր, երբ կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև, Դաշնակցությունը վերահաստատում է իր անխախտ դիրքորոշումը՝

● Պաշտպանե՛լ մեր ինքնությունն ու արժեքները,

● Պայքարե՛լ հանուն իրապես ինքնիշխան, ազգային արժեքների վրա խարսխված և անվտանգ Հայաստանի,

● Վերականգնե՛լ համազգային միասնականությունն ու համախոհությունը՝ ի պաշտպանություն մեր պետականության և հավաքական իրավունքների։

«Մեր պայքարը շարունակվում է։ Հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛ իր բուն էությամբ ու առաքելությամբ։ Կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայ ժողովուրդը։ Խոնարհո՛ւմ մեր բոլոր նահատակների անմար հիշատակին»,– ընդգծել են Դաշնակցությունից։

1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։

Եթե մտածում ես այլ կերպ, անկախությունը քոնը չէ․ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը

Leave a comment