Անկախությունը որևէ իշխանության կամ որևէ ղեկավարի սեփականությունը չէ․ սա հայ ժողովրդի հավաքական կամքն է, մեր պատմական իրավունքն ու ապագայի գրավականը. Արամ Մանուկյան

Սիրելի ժողովուրդ,

Այսօր մեր բոլորիս տոնն է` անկախության 35-րդ ամյակը:

Մեր անկախությունը հեշտությամբ չի տրվել․ դա անցած դաժան, արյունոտ ու զրկանքներով լի ճանապարհի, անմնացորդ նվիրումի և հազարավոր հայորդիների սխրանքի արդյունքն է, և հենց այդ պատճառով այն անգին է ու անսասան։

Թող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը։ Սա որևէ իշխանության կամ որևէ ղեկավարի սեփականությունը չէ․ սա հայ ժողովրդի հավաքական կամքն է, մեր պատմական իրավունքն ու ապագայի գրավականը։

Եվ թող ոչ ոք չկասկածի՝ սերունդները 100 տարի հետո, 1000 տարի հետո, ապրելով ազատ ու ինքնիշխան Հայրենիքում, տոնական այս օրերին շնորհավորելու են իրար և անսահման հպարտությամբ են հիշելու այն սերնդին, որը դաժան փորձությունների միջով բերեց, պաշտպանեց ու սերունդներին փոխանցեց անկախ և ազատ Հայաստանը։

Հ.Գ. Այս սրբազան տոնի առթիվ հրատարակել եմ գիրք` նվիրված անկախության 35-րդ ամյակին (դա էլ իմ համեստ նվերը ՄԵԾ տոնին):

Արամ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱԿ փոխնախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment