Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 20-ի երեկոյան Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։
Ըստ Զելենսկու՝ նրանք պայմանավորվել են հանդիպել Նյու Յորքում։ Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը «Axios»-ին պարզաբանել է, որ նախագահների հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 22-ին՝ այն օրը, երբ Թրամփը պետք է ելույթ ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Զրույցին քաջատեղյակ «Axios»-ի աղբյուրը հայտնել է, որ Թրամփը բազմիցս խնդրել է Զելենսկուն դադարեցնել հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին, քանի որ այդ հարձակումները հանգեցնում են դիզելային վառելիքի համաշխարհային գների բարձրացմանը։
«Զրույցի ընթացքում «դիզել» բառը հնչել է բազմիցս»,- նշել է աղբյուրը։