Հայտնի են ՀՅԴ-ի և «Ուժեղ Հայաստանի» թեկնածուներն Արտաշատում և Ստեփանավանում

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները հայտնել են, թե ովքեր են գլխավորելու իրենց համամասնական ցուցակները հոկտեմբերի 25-ին Արտաշատ և Ստեփանավան համայնքներում կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

ՀՅԴ համամասնական ցուցակն Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը, իսկ «Ուժեղ Հայաստանի» ցուցակը Ստեփանավանում՝ Արսեն Գևորգյանը։

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնել էր, որ քաղաքական ուժը մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին։ Ավելի ուշ՝ սեպտեմբերի 16-ին, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ կուսակցությունը մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին մի շարք համայնքներում։

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու 21 համայնքում։ Դրանցից 19-ում՝ համամասնական, իսկ 2-ում՝ Ֆիոլետովոյում և Շամիրամում՝ մեծամասնական ընտրակարգով։

Armenia Today

Leave a comment