«Ազատություն». ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ
«Միացյալ Նահանգները Հայաստանի հետ նշում է անկախության վերականգնման 35-ամյակը և այն առաջընթացը, որ ձեր երկիրը գրանցել է ավելի խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական ապագայի ճանապարհին», – ասված է Ռուբիոյի ուղերձում։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը՝ առաջ մղելով «Թրամփի ուղին»՝ TRIPP-ը, ամրապնդելով տնտեսական կապերը և խրախուսելով ամերիկյան ներդրումները Հայաստանում։
«Առաջիկա տարիներին ակնկալում ենք խորացնել մեր երկու երկրների գործընկերությունը», – հայտարարել է Ռուբիոն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: