Ակնկալում ենք խորացնել մեր երկու երկրների գործընկերությունը․ Մարկո Ռուբիոյի ուղերձը

Քաղաքականություն
Պաշտոնական

Ակնկալում ենք խորացնել մեր երկու երկրների գործընկերությունը․ Մարկո Ռուբիոյի ուղերձը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ․

«Միացյալ Նահանգները Հայաստանի հետ նշում է անկախության վերականգնման 35-ամյակը և այն առաջընթացը, որ ձեր երկիրը գրանցել է ավելի խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական ապագայի ճանապարհին», – ասված է Ռուբիոյի ուղերձում։

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը՝ առաջ մղելով «Թրամփի ուղին»՝ TRIPP-ը, ամրապնդելով տնտեսական կապերը և խրախուսելով ամերիկյան ներդրումները Հայաստանում։

«Առաջիկա տարիներին ակնկալում ենք խորացնել մեր երկու երկրների գործընկերությունը», – հայտարարել է Ռուբիոն։

Leave a comment