ՌԴ Պետդումայի ընտրություններ․ «Եդինայա Ռոսիան» մոտենում է սահմանադրական մեծամասնությանը

Ռուսաստանի Դաշնությունում ավարտվել է 9-րդ գումարման Պետական դումայի ընտրությունների քվեաթերթիկների հիմնական մասի հաշվարկը։ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալներով՝ արձանագրությունների 79,08%-ի մշակումից հետո «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հավաքում է քվեների 57,69%-ը։

Միևնույն ժամանակ, «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության արդյունքն իջել է անցողիկ շեմից՝ հասնելով 4,98%-ի։ Ձայների հաշվարկին համընթաց կուսակցության ցուցանիշները հետևողականորեն նվազել են․ 58,42% արձանագրությունների մշակման ժամանակ այն ստանում էր 5,10%, 67,12%-ի դեպքում՝ 5,06%, իսկ 75,31%-ի դեպքում՝ 5,01%։ Եթե միտումը պահպանվի, ապա համապետական ցուցակներով խորհրդարան անցնող քաղաքական ուժերի թիվը կսահմանափակվի չորսով։

Դաշնային կուսակցական ցուցակներով երկրորդ տեղում է ԿՊՌՖ-ն՝ 13,96%, որին հետևում են ԼԴՊՌ-ն՝ 8,75%, և «Նովիե լյուդի»-ն՝ 7,97% արդյունքներով։

Մեծամասնական ընտրատարածքներում պատկերը հետևյալն է․

1․ «Եդինայա Ռոսիա»․ առաջատար է 225 ընտրատարածքներից 208-ում։

2․ ԿՊՌՖ, «Սպրավեդլիվայա Ռոսիա» և ինքնաառաջադրված թեկնածուներ․ առաջատար են 4-ական ընտրատարածքներում։

3․ ԼԴՊՌ․ առաջին տեղում է 2 ընտրատարածքում։

4․ «Ռոդինա»․ առաջատար է 1 ընտրատարածքում։

Եվս 2 ընտրատարածքում տվյալների հրապարակման պահին հաշվարկը դեռ չէր սկսվել։

Այս արդյունքներով «Եդինայա Ռոսիան» հավակնում է Պետդումայում ստանալ սահմանադրական մեծամասնություն՝ ավելի քան 300 մանդատ։ Ընտրություններին նախնական մասնակցությունը կազմել է 56,66%։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment