«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան գրառումը
Հիմա էլ Փաշինյանն ասում ա, թե «կտրելու են թաղման նպաստը, միայն կարիքավորներին տան, որ կարողանան թոշակ ավելացնեն»։
Սա էլ հետընտրական նվեր է ապագա հանգուցյալներին։
Ստացվում է՝ էս երկրում ծնված, ապրած, հարկ վճարած, սերունդ տված, շատ դեպքերում՝ արժեք ստեղծած, հետք թողած մարդու հուղարկավորմանը 200.000 դրամ տալը պետք է վերանա։
Իսկ որ էդ մարդու մահը նաեւ սոցիալական մարտահրավեր է մերձավորների համար՝ դա էս կառավարությանը չի հետաքրքրում։
Կարեւորն էս պահի կենացներն են. իրենց աշխատավարձերն ու պարգեւավճարները կրկնապատկվեն հիմա ու պետբյուջեի, իմա՝ պետական պարտքի ավելացման հաշվին, իսկ թոշակները՝ մարդկանց ապագա թաղման գումարի։
Եթե ձեր տանը լինի մեկ լվացքի մեքենա ու մեկ հեռուստացույց, ուրեմն սոցիալապես ապահով եք, իսկ եթե Դուք «համարձակվեք» մահանալ՝ վե՛րջ, ձեր ընտանիքը զրո աջակցություն կստանա պետությունից։ Մեռա՞ր՝ հաջողություն, գնա՛, ինքնաթաղվի՛ր։
Իսկ եթե «համարձակվեք» մահանալ մինչեւ կենսաթոշակային տարիքը, ասենք՝ անբուժելի հիվանդ լինեք կամ պատահարի զոհ դառնաք՝ ո՛չ թոշակ կստանաք, հանուն որի թաղման գումարից զրկվելու եք, ո՛չ էլ էդ թաղման գումարը։
Ո՞վ ա «տնտեսում»՝ դեֆիցիտ ունեցող բյուջեն։
Իսկական վաշխառուների կառավարություն։
Անկախության 35-ամյակի «աննախադեպ» նվեր։
Հ.Գ. Չմոռանա՛ք Հրապարակի համերգը. պարե՛ք, քանի դեռ թոշակները չեն բարձրացրել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: