ՀՀ հավաքականը 4–րդ անընդմեջ հաղթանակը տարավ շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Բաժանորդագրվել

5-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Չինաստանի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Պերուի հավաքականի հետ:

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի տղամարդկանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում: Տեղեկությունը հայտնում է Շախմատի ֆեդերացիան։

Նշվում է, որ Օլիմպիադայի 4-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբ:

«Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Շանթ Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Սանդրո Մարեկոյին: Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով»,–ասված է հաղորդագրության մեջ:

Այսօր, ցավոք, Հայաստանի կանանց հավաքականը 1:3 հաշվով զիջել է Ղազախստանի թիմին:

4 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը ունի 4 թիմային միավոր, իսկ կանանց հավաքականը՝ 3 թիմային միավոր:

5-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Չինաստանի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Պերուի հավաքականի հետ:

Leave a comment