Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսը քվեարկել է Պետդումայի ընտրություններին

https://arm.sputniknews.ru/20260920/gjumrium-rd-glkhavvor-hjupatvosy-qvearkel-e-petdumaji-yntrutjunnerum-107080442.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/14/107078291_0:202:960:922_1920x0_80_0_0_4710934eace15bd90b67cdc44155bec7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ընտրություններ, հայաստան, գյումրի

ռուսաստան, ընտրություններ, հայաստան, գյումրի

Բաժանորդագրվել

Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանի ընտրատեղամասերում ընդհանուր առմամբ քվեարկել է Ռուսաստանի 1462 քաղաքացի։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը քվեարկել է ՌԴ իններորդ գումարման Պետական դումայի ընտրություններին։ Այս մասին հայտնում է գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը։

Հայաստանում ընդհանուր առմամբ բացվել է քվեարկության երկու հիմնական և երկու տեղային տեղամաս։ Երևանում՝ ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատանը, ինչպես նաև «Էրեբունի» ավիաբազայի տարածքում, Գյումրիում՝ գլխավոր հյուպատոսությունում և ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում։

Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում ընդհանուր առմամբ քվեարկել է Ռուսաստանի 1462 քաղաքացի։

Նախնական գրանցում չի պահանջվում։ Քվեարկողները պետք է ունենան ՌԴ քաղաքացու անձը հաստատող վավեր փաստաթուղթ՝ ներքին կամ արտասահմանյան անձնագիր։

Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը Ռուսաստանում մեկնարկել էր սեպտեմբերի 17-ին։ Այսօր վերջին օրն է։

Դաշնային կուսակցական ցուցակներով ընտրություններին մասնակցում է տասը կուսակցություն․ «Միասնական Ռուսաստան»(Единая Россия), Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցություն (ЛДПР), «Ուղիղ ժողովրդավարության կուսակցություն» (Партия прямой демократии), «Կանաչներ» (Зеленые), «Արդար Ռուսաստան» (Справедливая Россия), «Հայրենիք»(Родина), ՌԴ Կոմունիստական կուսակցություն (КПРФ), «Թոշակառուների կուսակցություն» (Партия пенсионеров), «Ռուսաստանի կոմունիստներ»( Коммунисты России) և «Նոր մարդիկ»(Новые люди)։

Ընդհանուր առմամբ պետք է ընտրվի Պետդումայի 450 պատգամավոր․ 225-ը՝ համամասնական ցուցակներով, ևս 225-ը՝ մեծամասնական ընտրատարածքներով։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-ի շեմը։

Ռուս հայտնի երգչուհի Զառան քվեարկել է Հայաստանի ընտրատեղամասում

Leave a comment