ԱԹՍ-ների աննախադեպ հարձակում Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա. կա 2 զոհ

https://arm.sputniknews.ru/20260920/ats-neri-annakhadep-hardzakum-mvoskvaji-ev-mvoskvaji-marzi-vra-ka-2-zvoh-107073046.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1c/105125171_0:68:960:788_1920x0_80_0_0_41676dec4eb6705e6c10290fc6abbfc3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

Բաժանորդագրվել

Մոսկվայի քաղաքապետը նշել է, որ զանգվածային հարձակումն ակնհայտորեն ծրագրված էր ՌԴ Պետդումայի ընտրությունները խափանելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Երկու մարդ է զոհվել Մերձմոսկվայի ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով, ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ոչնչացրել են ուկրաինական 249 անօդաչու թռչող սարք։

«Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման։ Ժամը 03:00-ից 05:00-ը ՀՕՊ ուժերն ու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները 17 շրջաններում խոցել ու ճնշել են 249 ԱԹՍ։ Հարձակումը շարունակվում է»,-իր Telegram-ալիքում գրել է Մոսկվայի մարզի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։

Նրա խոսքով՝ Սոֆյինոյում ԱԹՍ-ն ընկել է եռահարկ բնակելի շենքի վրա․ վնասվել է 6 բնակարան, զոհվել է 44-ամյա կին, ևս 5 մարդ տուժել է, այդ թվում՝ 2 երեխա։

Եվս մեկ մարդ զոհվել է Օրեխովո-Զուևոյի շրջանում․ մասնավոր տուն է ավերվել, ապա հրդեհվել։

Բացի այդ, մեկ տուժած կա Լենինյան շրջանում։ ԱԹՍ-ները հարվածել են նաև մերձմոսկովյան Նովիե Կոտելնիկի բնակավայրի երեք բազմաբնակարան շենքերի։ Այս մասին հայտնել է քաղաքային շրջանի ղեկավար Միխայիլ Սոբոլևը։

Հյուսիսային մայրուղու վրա ԱԹՍ-ի ընկնելուց հետո հրդեհվել է 21-հարկանի շենքի տանիքը։ Տարհանվել է 400 մարդ, այդ թվում՝ 70 երեխա։ Վնասվել է 20 ավտոմեքենա։

Հրդեհներ ու վնասներ են արձանագրվել նաև Կոտելնիկիում, Լիտկարինոյում, Կոլոմնայում, Եգորևսկում, Իստրայում և Վոսկրեսենսկում։

Մոսկվայում վնասվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի տարածքում գտնվող օբյեկտ, տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Ինչպես նշել է Մոսկվայի քաղաքապետը, հետ է մղվել թշնամու անօդաչուների ամենազանգվածային հարձակումը Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա, երեկվանից ի վեր բոլոր բնագծերում խոցվել է ավելի քան 1600 դրոն։

«Աննախադեպ հարձակումն ակնհայտորեն ծրագրված էր ընտրությունները խափանելու նպատակով։ Հակառակորդին դա չհաջողվեց»,-Telegram-ում գրել է Սոբյանինը։

Ռուսաստանում 9-րդ գումարման Պետական դումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել էր սեպտեմբերի 17-ից։ Այսօր վերջին օրն է։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր եղանակներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների կիրառմամբ, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։

Leave a comment