Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթեց Մաուրիսիո Ռուֆիին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը Լոս Անջելեսում կայացած UFC 331 մրցաշարի մենամարտին հաղթեց բրազիլացի Մաուրիսիո Ռուֆին:
Մրցամարտը ավարտվեց առաջին ռաունդի վերջին վայրկյաններին: Ծոտոիկյանւ արմունկի և բռունցքի հարվածով տապալեց մրցակցին, ինչից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը:
Ծառուկյանը և Ռուֆին կհանդիպեցին UFC 331-ի գլխավոր մենամարտից առաջ: 29-ամյա Արման Ծառուկյանը նախորդ մենամարտն անցկացրել էր 2025թ․ նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։
Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 27 հանդիպման, տարել 24 հաղթանակ ու կրել 3 պարտություն։
30-ամյա Մաուրիսիո Ռուֆին խառը մենամարտերում ունի 12 հաղթանակ և կրեց երրորդ պարտությունը։ Նա 10-րդն է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում: