Այսօր լրանում է Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման և բռնի տեղահանության երրորդ տարելիցը։
2023 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակմանը հաջորդեց Արցախի ամբողջական հայաթափումը․ տասնյակ հազարավոր հայեր ստիպված լքեցին իրենց տները։
Գործընկերների և մեր հեղինակած «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցը փաստագրում է, թե ինչպես 2020-ից ի վեր ադրբեջանական իշխանությունների գործողությունները՝ խաղաղ բնակչության ահաբեկումը, շրջափակումն ու մարդու հիմնարար իրավունքների սահմանափակումներն ու խախտումները, կենսական պայմանների վատթարացումը և ռազմական հարձակումը, հանգեցրին հայ բնակչության բռնի տեղահանմանը։
Հարյուրավոր վկաների հարցազրույցների և բաց աղբյուրների տվյալների հիման վրա՝ զեկույցը փաստում է, որ Ադրբեջանը հստակ պլանավորված քաղաքականության արդյունքում Արցախի հայ բնակչությանը ենթարկել է բռնի տեղահանման և էթնիկ զրկման։
Թեև Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը, Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարները շարունակում են անպատժելի մնալ Արցախի բնակչության դեմ իրականացված մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների համար։
«ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ»
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: