Սեպտեմբերի 19-ը Արցախի հայաթափման և հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտման օրն է՝ հայ ժողովրդի պատմության և մեր պատմական հիշողության մեջ ամրագրված որպես ծանրագույն իրադարձության տարելից։
Այսօր Արցախի էթնիկ զտման և հայաթափման օրը իշխանության ներկայացուցիչների կողմից ներկայացվում է որպես «իրական անկախության օր»։ Այս տրամաբանության հերթական դրսևորումն ու ամրագրումն այսօր Սյունիքում տեղի ունեցող տոնախմբությունն է։
Այս կերպ իշխանությունը ստիպում է մեզ այն կարգավիճակը, երբ մենք մեզ պարտված վիճակում ենք զգում ամենապաշտպանվածը, երբ ամենանվաստացած վիճակում ենք մեզ զգում ամենահպարտը, և երբ ամենակախյալ վիճակում զգում ենք մեզ ամենաանկախը։
Թշնամու կամքի պարտադրումն իշխանություններն ինքնակամ իրականացնում են՝ վերախմբագրելով մեր ընկալումները սակրալ արժեքների նկատմամբ։
Եվ, երբ մի ամբողջ ժողովրդի բռնի տեղահանության, հայրենազրկման և պատմական հայրենիքի կորստի օրը վերաձևակերպվում է որպես «իրական անկախության օր», այլևս գործ ունենք ոչ միայն փաստերի մեկնաբանության և հասարակության պատմական հիշողության վերաձևավորման փորձի, այլև ապագայի նկատմամբ մեր հնարավոր հավակնություններից հրաժարման հետ։
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: