https://arm.sputniknews.ru/20260919/argentinaji-amenasarsapeli-ardzany-nkarahanel-en-drvonvov-107055620.html
Արգենտինայի ամենասարսափելի արձանը նկարահանել են դրոնով
Արգենտինայի ամենասարսափելի արձանը նկարահանել են դրոնով
Sputnik Արմենիա
Սուրբ մահվան հսկա 13 –մետրանոց արձանը (San La Muerte) կառուցվել է 2006 թվականին։ 19.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-19T19:35+0400
2026-09-19T19:35+0400
2026-09-19T19:35+0400
արգենտինա
դրոն
արձան
տեսանյութեր
տեսանյութ
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/13/107037330_0:0:1920:1080_1920x0_80_0_0_ed12a4277a7af5c3323b4c41195531d9.jpg.webp
Արգենտինայի Սանտյագո դել Էստերո նահանգում երկար ժամանակ չեն դադարում վեճերը Սուրբ մահվան 13- մետրանոց արձանի շուրջ: Մինչ ուխտավորները աղոթքի համար գնում են հուշարձանի մոտ, տեղի բնակիչները պահանջում են սարսափելի կառույցը հեռացնել այդտեղից:Այս հակասական արձանի հեղինակը Դանիել Օսկար Կինտերոսն էր, որը մահացել է 58 տարեկան հասակում: Նրա որդին՝ Մաքսիմիլիանո Կինտերոսը, պատմում է, որ Արգենտինայի հյուսիսում գտնվող Լա Բահադա շրջանում գտնվող վայրը դարձել է ուխտավորների համար գրավչության իսկական կենտրոն, ովքեր հավատում են մահվան ուժին: Նրա խոսքով՝ մարդիկ ամեն օր գալիս են այստեղ, պատմում իրենց ուխտի մասին ու շնորհակալություն հայտնում օգնության համար:Ապշած եմ. Նեթանյահուն խիստ դատապարտել է Լիբանանի հարավում Հիսուսի արձանի ոչնչացումըՄիևնույն ժամանակ, տեղի բնակիչներն ու իրավաբանները պնդում են ստուգել շինարարության օրինականությունը: Նրանք դիմել են իշխանություններին՝ խնդրելով միջամտել և պարզել, թե արդյոք արձանը համապատասխանում է այցելուների համար անհրաժեշտ անվտանգության միջոցառումներին:Բուռն վեճը վերաբերում է ինչպես բուն արձանի ճակատագրին, այնպես էլ այն տարածքի օգտագործմանը, որտեղ այն տեղադրված է։ Իշխանությունները պետք է ուսումնասիրեն փաստաթղթերն ու տեխնիկական գնահատումներ անցկացնեն՝ որոշելու համար, թե արդյոք հուշարձանը կարող է մնալ իր տեղում։Սուրբ մահվան հսկա 13 –մետրանոց արձանը (San La Muerte) կառուցվել է 2006 թվականին։
արգենտինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/13/107037330_106:0:1546:1080_1920x0_80_0_0_1b1e5989124a778768fe2bd7f5c6ace2.jpg.webp
արգենտինա, դրոն, արձան, տեսանյութեր, տեսանյութ, մահ, видео
արգենտինա, դրոն, արձան, տեսանյութեր, տեսանյութ, մահ, видео
Սուրբ մահվան հսկա 13 –մետրանոց արձանը (San La Muerte) կառուցվել է 2006 թվականին։
Արգենտինայի Սանտյագո դել Էստերո նահանգում երկար ժամանակ չեն դադարում վեճերը Սուրբ մահվան 13- մետրանոց արձանի շուրջ: Մինչ ուխտավորները աղոթքի համար գնում են հուշարձանի մոտ, տեղի բնակիչները պահանջում են սարսափելի կառույցը հեռացնել այդտեղից:
Այս հակասական արձանի հեղինակը Դանիել Օսկար Կինտերոսն էր, որը մահացել է 58 տարեկան հասակում: Նրա որդին՝ Մաքսիմիլիանո Կինտերոսը, պատմում է, որ Արգենտինայի հյուսիսում գտնվող Լա Բահադա շրջանում գտնվող վայրը դարձել է ուխտավորների համար գրավչության իսկական կենտրոն, ովքեր հավատում են մահվան ուժին: Նրա խոսքով՝ մարդիկ ամեն օր գալիս են այստեղ, պատմում իրենց ուխտի մասին ու շնորհակալություն հայտնում օգնության համար:
Միևնույն ժամանակ, տեղի բնակիչներն ու իրավաբանները պնդում են ստուգել շինարարության օրինականությունը: Նրանք դիմել են իշխանություններին՝ խնդրելով միջամտել և պարզել, թե արդյոք արձանը համապատասխանում է այցելուների համար անհրաժեշտ անվտանգության միջոցառումներին:
Բուռն վեճը վերաբերում է ինչպես բուն արձանի ճակատագրին, այնպես էլ այն տարածքի օգտագործմանը, որտեղ այն տեղադրված է։ Իշխանությունները պետք է ուսումնասիրեն փաստաթղթերն ու տեխնիկական գնահատումներ անցկացնեն՝ որոշելու համար, թե արդյոք հուշարձանը կարող է մնալ իր տեղում։
Սուրբ մահվան հսկա 13 –մետրանոց արձանը (San La Muerte) կառուցվել է 2006 թվականին։