Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։00-ին սահմաններում, ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի բնակավայրի 1-ին փողոցին հարակից Հրազդան գետում դի կա։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, նմանատիպ ահազանգ է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչությունում։Դեպքի վայր են ժամանել փրկարարները, մարզային վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, Չարենցավանի հրշեջ-փրկարար ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։
Գետում հայտնաբերված մարմինը դուրս բերելուց հետըո կպարզվի մահացածի ինքնությունը։