Գյումրին Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը կնշի երաժշտական կատարումներով, մշակութային ծրագրերով և տարբեր միջոցառումներով, հայտնում է Շիրակի մարզպետարանը:
Տոնական միջոցառումներն անցկացվելու են սեպտեմբերի 20-ին․
Ժամը 16։00-ին կբացվեն տաղավարները՝ երաժշտական ուղեկցությամբ։
Ժամը 17։00-ին կմեկնարկի տոնական միջոցառումը, որի ընթացքում կներկայացվեն համայնքները։
Ժամը 17։10-ին հյուրերը շրջայց կկատարեն տաղավարների տարածքում։
Ժամը 17։40-ից 18։30-ը նախատեսվել է «Գյումրու ժողովրդական գործիքների նվագախմբի» ելույթը։
Ժամը 18։40-ից 19։30-ը համերգային ծրագրով հանդես կգա «Անի» փողային նվագախումբը։
Ժամը 20։00-ին մեծ բեմահարթակում կմեկնարկի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը։
Տոնական ծրագիրը կեզրափակվի ժամը 22։00-ին նախատեսված հրավառությամբ։